03/03/2025

Գեղարքունիքի մարզի այն գյուղերի և քաղաքների բնակիչները, որոնք ծառայության շահառու են և ստիպված էին լինում իրենց պարտականությունների իրականացման համար մոտենալ Սևան քաղաք, այժմ հնարավորություն են ստացել սպասարկվել շարժական գրասենյակում:

Պրոբացիայի ծառայության շարժական գրասենյակում իրականացվում են այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել ծառայության բաժիններում:
Գեղարքունիքում տեղակայված շարժական գրասենյակից այս անգամ օգտվել է մոտ 40 շահառու:

Շարժական գրասենյակը տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում: