Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը ծառայության ղեկավար անձնակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ տեղակալ Վահագն Չարխիֆալաքյանին:
Շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Գուրգեն Աֆրիկյանը հույս է հայտնել, որ Վահագն Չարխիֆալաքյանն իր ունեցած փորձառությունը կներդնի՝ Պրոբացիայի ծառայության բարեփոխումներին և Ծառայության առջև դրված խնդիրների լուծմանը աջակցելու համար:
Վահագն Չարխիֆալաքյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի բարեփոխումների կատարման համար: