26/02/2025

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառու վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրի շրջանակներում փետրվարի 19-ին այցելել է Մաճանենց  արվեստի դպրոց, կրթահամալիր, մշակութային ցուցասրահ։

Վերջիններս ծանոթացել են տարբեր սրահներում առկա ձեռագործ աշխատանքներին, երկարամյա լայնածավալ գործունեության արդյունքում արհեստավարժ վարպետների կողմից ստեղծված գորգերին, կարպետներին, գեղանկարներին, կավե իրերին, խորհրդանշական բազմատեսակ հուշանվերներին։

Այցելության ժամանակ շահառուները մեծ բավականությանություն են ստացել և ցանկություն հայտնել կրկին մասնակցելու վերասոցիալականացման նմանատիպ միջոցառումների։