Երևանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի և Ուրարտու համալսարանի ուսանողները ուսումնական պրակտիկա են անցնում Պրոբացիայի ծառայությունում
Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 2 ուսանողների, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» կրթական ծրագրի 5 ուսանողների և «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամի Հոգեբանության ամբիոնի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման 3 ուսանողների ուսումնական պրակտիկան, որի ընթացքում վերջիններս ծանոթանում են Պրոբացիայի ծառայության գործառույթներին, շահառուների հետ իրականացվող վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման զեկույցների կազմման ընթացակարգերին, ինչպես նաև մասնակցում են վերասոցիալակացմանն և վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներին և դատական նիստերին։