Աստղիկ Խաչատրյան

Պաշտոն: 
Ընդհանուր բաժնի պետ
Հասցե: 
ք. Երևան, Արշակունյաց 23
Հեռ․: 
(010) 440847
Էլ․փոստ: 
a.khachatryan@probation.am, yndhanur@probation.am
Բաժինը՝

1) կազմակերպում է Ծառայություն ստացվող դատավճիռների, որոշումների, գրությունների մուտքագրումը և բաշխումը Ծառայության համապատասխան ստորաբաժանումներին, Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալի հրամանների, որոշումների հաշվառումը, գրանցումը և բաշխումը Ծառայության մյուս ստորաբաժանումներին.

2) կազմակերպում է Ծառայությանը հասցեագրված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, էլեկտրոնային համակարգով Ծառայության պետին է ներկայացնում մուտքագրված փաստաթղթերը.

3) կազմակերպում է Ծառայության ելից փաստաթղթերի առաքման աշխատանքների իրականացումը` ըստ պատկանելության, գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների շարժի և կատարման ընթացքի մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.

4) կազմակերպում է ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և առաքման աշխատանքները՝ սուրհանդակային ծառայության միջոցով.

5) կազմակերպում է գործերի, մուտքի և ելքի մատյանների, ինչպես նաև մտից և ելից գրությունների համակարգման և հաշվառման աշխատանքները.

6) կազմակերպում է ծառայության բաժինների փաստաթղթերի և մատյանների անվանացանկերի կազմումը և հաստատումը յուրաքանչյուր տարվա համար.

7) կազմակերպում է նախորդ տարում օգտագործած փաստաթղթերի և մատյանների արխիվացման աշխատանքները, նախապատրաստում է ժամկետանց գործերի և մատյանների ոչնչացման ցուցակների և համապատասխան ակտերի կազմման աշխատանքները: