Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցություն

25.02.2026
Անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տարեկան ամփոփիչ այցից հետո Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի  23-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի կազմակերպման և կատարման հստակ ժամկետների սահմանման նպատակով։

Վերջինիս շրջանաներում քննարկվել են տարեկան ամփոփման ընթացքում բարձրացված հարցերը, հստակեցվել են իրականացվելիք միջոցառումների շրջանակները, նախանշվել են պատասխանատու ստորաբաժանումները և սահմանվել կատարման հստակ ժամկետներ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ծառայության առաջին կիսամյակի առաջնահերթություններին, մասնավորապես՝

  • թվայնացման աշխատանքների ընդլայնմանը,

  • տուգանքների վճարման արդյունավետ համակարգի ներդրմանը,

  • պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգի վերանայմանը,

  • Ծառայությանը հատկացված նոր գործառույթի՝ ուղեկցումների իրականցմանը, ուղեկցման կարգի հաստատմանը, դրա շրջանակներում մի շարք օրենսդրական փոփոխությունների մշակմանը, կադրերի ներգրավմանը, անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը և այլն։

Ծառայության պետը կարևորել է հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ սահմանված առաջնահերթությունների իրագործումը միտված է պրոբացիայի համակարգի արդյունավետության բարձրացմանը։