Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Ճանաչողական այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

12.01.2026
Ճանաչողական այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված, Արարատի մարզի Արարատ համայնքում բնակվող վով 12  շահառուների համար կազմակերպվել է ճանաչողական այցելություն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։

Այցի ընթացքում թանգարանի աշխատակիցները շահառուներին ներկայացրել են պետական և ռազմական գործիչ, արձակագիր Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, ինչպես նաև նրա նշանակալի ներդրումը Հայաստանի պետականության կայացման և բանակաշինության գործընթացներում։

Իրականացված միջոցառումն ուղղված է եղել շահառուների արժեքային համակարգի ձևավորմանը, հայրենասիրական գիտակցության բարձրացմանը և վարքագծի շտկմանը։