Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Ճանաչողական միջոցառում Լոռու մարզում․ պրոբացիայի շահառուներն ուսումնասիրել են Վանաձորի կերպարվեստի թանգարանի հավաքածուն

12.12.2025
Ճանաչողական միջոցառում Լոռու մարզում․ պրոբացիայի շահառուներն ուսումնասիրել են Վանաձորի կերպարվեստի թանգարանի հավաքածուն

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 18 շահառուներ, մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ, իրականացրեցին ճանաչողական այց դեպի «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ։

Այցի նպատակն էր շահառուներին ծանոթացնել թանգարանում ներկայացված տարբեր ժամանակաշրջաններին պատկանող հայ նկարիչների, քանդակագործների և կիրառական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործություններին։ Թանգարանի մասնագետը ներկայացրեց ցուցասրահներում գտնվող կտավներն ու քանդակները, ներկայացրեց թանգարանի պատմությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հայտնի հայ կերպարվեստի գործիչների դիմանկարներին։

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց երկխոսություն և ակտիվ քննարկում․ մասնակիցներին առաջարկվեց վերնագրել անվերնագիր կտավը, գույների և պատկերային արտահայտչաձևերի միջոցով բացահայտել ստեղծագործողի ներաշխարհն ու գաղափարը։ Շահառուները ցուցաբերեցին ակտիվ ներգրավվածություն՝ ներկայացնելով իրենց մեկնաբանություններն ու տարբերակները։

Այցի իրականացումը ուղղված էր շահառուների մշակութային իրազեկվածության բարձրացմանը, նրանց ժամանցի առողջ ձևերի խթանմանը և հանրային մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունների ընդլայնմանը։