Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Գիրք նվիրելու օրը՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում

19.02.2026
Գիրք նվիրելու օրը՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում

Կարևորելով կրթության և ընթերցանության նշանակությունը անձի զարգացման ու արժեհամակարգի ձևավորման գործընթացում՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմինը միացել է Գիրք նվիրելու օրվա ավանդույթին։ Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պետի և աշխատակիցների նախաձեռնությամբ ավելի քան 20 շահառուի հանձնվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հազար հեքիաթ» հեքիաթների ժողովածուն։

Գրքի ընտրությունը պայմանավորված էր թումանյանական ստեղծագործություններին բնորոշ մարդասիրական գաղափարներով, բարության ու արդարության հաղթանակի պատգամով, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ անձի արժեհամակարգի ձևավորման և ինքնակատարելագործման գործընթացում։ Շահառուները ջերմությամբ և ոգևորությամբ ընդունել են նախաձեռնությունը։ Նրանց խնդրանքով մարզային մարմնի պետը և աշխատակիցները գրքերը մակագրել են՝ ընդգծելով միջոցառման խորհրդանշական իմաստը։

Վերասոցիալականացմանն ուղղված նման նախաձեռնությունները նպաստում են շահառուների և ծառայության աշխատակիցների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը՝ միաժամանակ խթանելով դրական արժեքների ձևավորումը, ինչը պրոբացիայի գործունեության կարևոր բաղադրիչներից է։