Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է
Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 10-ին անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված նախաազատումային զեկույցների նոր ձևանմուշի և ուղեցույցի ներկայացմանը:
Միջոցառումը բացման խոսքով հանդես է եկել Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը, ով ընդգծել է նոր ուղեցույցի կարևորությունը նպաստելու Ծառայության աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը»
Միջոցառման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց արձագանքները և առաջարկությունները, իսկ ինտերակտիվ քննարկման արդյունքում նախանշվել են արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը։