Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Գորիսի սրբավայրերին նվիրված միջոցառմանը

10.12.2025
Պրոբացիայի շահառուներն այցելել են Գորիսի սրբավայրերին նվիրված միջոցառմանը

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները թվով 4 շահառուների հետ միասին մասնակցել են Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում անցկացված «Գորիսի տարածաշրջանի սրբավայրերը» թեմայով միջոցառմանը, որին ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, տարբեր դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ։

Իրականացված նախաձեռնության ընթացքում ներկայացվեցին Սյունիքի պատմական և հոգևոր ժառանգությունը, տարածաշրջանի սրբավայրերի վերաբերյալ ուսումնասիրություններ, իսկ մշակութային հատվածում ընդգրկված էին երգ ու պարի կատարումներ։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել շահառուների հետաքրքրությունը հայրենի պատմության և մշակութային արժեքների հանդեպ, խրախուսել հայրենասիրական ու հոգևոր արժեհամակարգի ձևավորումը։