Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է
Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում, որի շրջանակում թվով 15 շահառու այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Այցի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու հանրահայտ արվեստագետի կյանքին, ստեղծագործական գործունեությանը և թողած հարուստ մշակութային ժառանգությանը։
Թանգարանային շրջայցը հնարավորություն է տվել դիտելու Փարաջանովի բազմաժանր աշխատանքները՝ կոլաժներ, գրաֆիկական ստեղծագործություններ, հեղինակային իրեր և այլ ցուցադրություններ, որոնք ամբողջացնում են նրա արվեստի ինքնատիպ աշխարհը։ Սա նպաստել է շահառուների գեղարվեստական ընկալումների ընդլայնմանը և հետաքրքրությանը կինոյի, կերպարվեստի ու ժամանակակից մշակութի նկատմամբ։
Ացելությունը ծառայել է շահառուների գեղագիտական ճաշակի զարգացմանը, ստեղծագործական մտածողության խթանմանը, ինչպես նաև սոցիալական փոխազդեցության և հաղորդակցման հմտությունների ամրապնդմանը, որոնք կարևոր դեր ունեն վերասոցիալականացման արդյունավետ գործընթացում։