Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է
Սույն թվականի մարտի 3-ին Պրոբացիայի ծառայության և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու և շարունակաբար զարգացնելու իրավաբանական կրթություն–գիտություն–պրակտիկա արդյունավետ կապը, ինչպես նաև բարձրացնելու պրոբացիայի համակարգի գործունեության արդյունավետությունը։
Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը կարևորեց գործնական հմտություններով օժտված իրավաբան կադրերի պատրաստման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ պրոբացիայի համակարգի զարգացումը սերտորեն կապված է գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման հետ։ Նրա խոսքով՝ ֆակուլտետի գիտակրթական և մասնագիտական ներուժը կարող է նպաստել Ծառայությունում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը բարձր գնահատեց Պրոբացիայի ծառայության դերակատարումը արդարադատության համակարգում՝ շեշտելով, որ նման համագործակցությունները հնարավորություն են տալիս ուսանողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում և ձեռք բերել մասնագիտական արժեքավոր փորձ։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է.
Կողմերը վստահություն հայտնեցին, որ ձևավորված համագործակցությունը կնպաստի ինչպես ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ պրոբացիայի համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ ստեղծելով գիտելիքահեն և գործնական արդյունքներին միտված գործընկերային միջավայր։