Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է տարեկան ամփոփիչ միջոցառում

25.12.2025
Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է տարեկան ամփոփիչ միջոցառում

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունում անցկացվել է ծառայության տարեկան ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում քննարկվել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ներկայացվել են գրանցված հիմնական արդյունքները, ձեռքբերումները և առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։

Միջոցառման ընթացքում Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանն իր ելույթում անդրադարձել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված իրականացված քայլերին, ընթացիկ բարեփոխումներին, ինչպես նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և շարունակական ինքնակրթության կարևորությանը։ Նա ընդգծել է, որ համակարգի կայացումը և զարգացման նոր փուլ թևակոխելը հնարավոր է միայն պատասխանատու, նախաձեռնող և նվիրված անձնակազմի շնորհիվ։

Տարեկան ամփոփիչ միջոցառման շրջանակում ծառայողական պարտականությունների և առաջադրված խնդիրների բարեխիղճ ու արդյունավետ կատարման, ինչպես նաև ծառայողական գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և ձեռքբերված նշանակալի արդյունքների համար Պրոբացիայի ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ կոչումներ և հանձնվել շնորհակալագրեր։

Միջոցառումն ավարտվել է համագործակցության շարունակական զարգացման, ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացման և ծառայության կարևոր դերի շեշտադրմամբ՝ արդարադատության համակարգում և քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում։