Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Սյունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուն մասնակցել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին

18.12.2025
Սյունիքի մարզային մարմնում հաշվառված շահառուն մասնակցել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի և «Հանուն Ազատության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասում հաշվառված թվով 1 շահառու մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում կազմակերպված մասնագիտական կողմնորոշման ճամբարին։

Ճամբարը անցկացվել է Ջերմուկ քաղաքում և մասնակցել են Սյունիքի մարզից պատերազմի մասնակցած և վիրավորում ստացած 35 անձինք։

Մասնագիտական կողմնորոշման ճամբարը նպատակ ուներ աջակցելու մասնակիցների վերաինտեգրմանը, ինքնազարգացմանը և մասնագիտական վերելքին։ Ծրագրի ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել կողմնորոշվելու՝ սկսել սեփական բիզնես կամ ձեռք բերել ու զարգացնել որևէ կոնկրետ մասնագիտության շրջանակում անհրաժեշտ հմտություններ։

Դասընթացավարների, խորհրդատուների և անկախ փորձագետների մասնակցությամբ ուսումնասիրվել են աշխատաշուկայում մրցունակության բարձրացման, ինքնաբացահայտման և ինքնագնահատման, աշխատանքային գործընթացների այլընտրանքների բացահայտման, ինչպես նաև գործատուին ներկայանալու հմտությունների զարգացմանն ուղղված մի շարք թեմաներ։

Նման ծրագրերին շահառուների մասնակցությունը նպաստում է նրանց սոցիալական և մասնագիտական վերաինտեգրմանը՝ աջակցելով կայուն զբաղվածության և ինքնուրույն կյանքի ձևավորմանը։