Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Թենիսի մրցաշար՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի շահառուների մասնակցությամբ

18.12.2025
Թենիսի մրցաշար՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի շահառուների մասնակցությամբ

Վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում Պրոբացիայի ծառայությունը շարունակում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված շահառուների ակտիվ ներգրավվածությանը և առողջ կենսակերպի խթանմանը։

Այս շրջանակներում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց անցկացվել է թենիսի մրցաշար՝ Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված շահառուների մասնակցությամբ։

Մրցաշարին մասնակցել է թվով 18 շահառու։ Այն անցել է ակտիվ և լարված մթնոլորտում՝ ընդգծելով մասնակիցների անհատական կարողությունները, կենտրոնացումը և մրցակցային ոգին։ Արդյունքում լավագույն մասնակիցները պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով։

Նմանատիպ միջոցառումները նպաստում են շահառուների վերասոցիալականացման գործընթացին՝ զարգացնելով ինքնակարգապահությունը, պատասխանատվության զգացումը և ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպման հմտությունները։