Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Էլեկտրոնային հսկողության ծառայություններ

ՀՀ Պրոբացիայի պետական ծառայությունը իրականացնում է էլեկտրոնային հսկողություն՝ տարբեր հսկողական մեթոդների կիրառմամբ՝ ապահովելու համար պատժի այլընտրանքային կատարման ընթացակարգերի վերահսկումն ու պրոբացիայի շահառուների վարքագծի վերահսկելիությունը։

Տնային կալանք - Ռադիոալիքային հսկողություն

Տնային կալանքի պատժի կատարման դեպքում հնարավոր է կիրառել ռադիոալիքային սարքավորումներ (GSM), որոնք թույլ են տալիս վերահսկել շահառուի գտնվելու վայրը և տանից չհեռանալու պարտավորության պահպանումը։

Վարչական հսկողություն - GPS հսկողություն

Վարչական հսկողության շրջանակներում շահառուի նկատմամբ կարող է կիրառվել Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող սարք, որն ապահովում է շարժման ուղիների մշտադիտարկում՝ համահունչ դատական ակտով սահմանված սահմանափակումներին։

Լրացուցիչ տեղեկատվության կամ ծառայությունից օգտվելու պայմանների վերաբերյալ կարող եք դիմել ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայություն։

Հսկողության տեսակները, կարգը և վճարը սահմանված է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով

GSM հսկողություն

Օրական վճար՝ ----

GPS հսկողություն

Օրական վճար՝ -----