Ընտանեկան բռնության կանխարգելում

Համառոտ բովանդակություն

Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․

  • Ընտանեկան բռնության վերաբերյալ միֆերը և իրականությունըէ՝ համեմատական վերլուծության արդյունքների ներկայացում
  • Ըտանեկան բռնությունը Հայաստանում. մշակույթային առանձնահատկությունների և
  • կարծրատիպերի վերհանում
  • Ընտանեկան բռնարարքների դրդապատճառների բացահայտում
  • Բռնության հետևանքների վերաբերյալ համապատասխան պատկերացումների և վերաբերմունքի ձևավորում
  • Ընտանեկան բռնության հետևանքները երեխաների վրա, տրավմայի ազդեցությունը. ֆիզիկական ու հոգեբանական դրսևորումներ
  • Դասընթացի ամփոփում և արդյունքների արձանագրում

Թրեյնինգի նպատակը, խնդիրները

Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է շահառուների մոտ ձևավորել ընտանեկան բռնության միֆերը և իրականությունը, բռնության հետևանքների վերաբերյալ  պատկերացումները, ձևավորել համապատասխան վերաբերմունք, ինչպես նաև բացահայտել բռնարարքների խորքային դրրդապատճառները։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․

  • Ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների գնահատում
  • Ընտանեկան բռնության միֆերի և փաստերի վերաբերյալ պատկերացումների ձևավորում  և հիմնական կարծրատիպերի վերհանում
  • Բռնության բացասական հետևանքների նկատմամբ վերաբերմունքի և  դիրքորոշումների ձևավորում
  • Ընտանեկան բռնարարքների դրդապատճառների բացահայտման վերաբերյալ գիտելիքների տրամադրում
  • Հույզերի կառավարման վերաբերյալ գիտելիքների տրամադրում, հույզերի ինքնակարգավորման  վերաբերյալ տեխնիկաների յուրացում

Կառուցվածքը և նկարագրությունը

Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է ընտանեկան բռնության միֆերի և փաստերի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, ընտանեկան բռնության վերաբերյալ դիրքորոշումները, բռնության հետևանքների վերաբերյալ պատկերացումները։

Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում է համապատասխան դերային խաղերի սյուժետների և մասնակցության հերթականությունը, ինչպես նաև դերերի բաշխման առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։

Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համապատասխան արդյունքների արձանագրում։

Ակնկալվող արդյունքները

Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա հստակ պատկերացում  ունենալ ընտանեկան բռնության միֆերի և փաստերի բերաբերյալ, հստակ դիրքորոշում և վերաբերունք կունենա բռնության բացասական հետևանքների վերաբերյալ, կտիրապետի բռնարարքների դրդապատճառների բացահայտման մեխանիզմներին, ինչպես նաև  հույզերի կառավարման և ինքնակարգավորման  տեխնիկաներին։
 

 

Դրական ծնողավարման հմտությունների ձևավորում և ծնող-երեխա փոխհարաբերությունների կարգավորում

Համառոտ բովանդակություն

Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․

  • Դրական ծնողավարման  վերաբերյալ նախնական պատկերացումների գնահատում
  • Դաստիարակման դրական մոտեցումների հիմնական սկզբունքների ներկայացում
  • Երեխայի ապակառուցողական վարքաձևին ծնողի մոտ կառուցողական  վերաբերմունքի և համապատասխան  հակազդումների ձևավորում
  • Ծնող-երեխա կառուցողական փոխհարաբերությունների մոդելի յուրացման ապահովում
  • Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում

Թրեյնինգի նպատակը, խնդիրները

Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է ծնողների մոտ ձևավորելու և զարգացնելու երեխաների հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելու,  ինչպես նաև երեխաների կողմից դրսևորած  ոչ կառուցողական  վարքագծի նկատմամբ  արդյունավետ հակազդման կարողություններ և հմտություններ։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
 

  • Դրական ծնողավարման հմտությունների  գնահատում
  • Դրական ծնողավարման  վերաբերյալ պատկերացումների ձևավորում՝ հիմնական սկզբունքների ներկայացմամբ
  • Երեխաների ոչ կառուցողական  վարքագծի նկատմամբ ծնողի արդյունավետ  հակազդման մոտեցումների և հմտությունների ձևավորում
  • Դրական ծնողավարման համար անհրաժեշտ  գիտելիքների, ինչպես նաև գործնական տեխնիկաների յուրացում

Կառուցվածքը և նկարագրությունը

Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է դրական ծնողավարման  վերաբերյալ գիտելիքների մակարդակը, դրական ծնողավարման վերաբերյալ առկա մոտեցումները, այլընտրանքային ծնողավարման և դաստիարակության  մոդելների վերաբերյալ պատկերացումները։

Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում է համապատասխան դերային խաղերի սյուժետների և մասնակցության հերթականությունը, ինչպես նաև դերերի բաշխման առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։

Եզրափակիչ փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համապատասխան արդյունքների վերլուծություն և արձանագրում։

Ակնկալվող արդյունքները

Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա համարժեք կառուցողական հակազդեցություն ցուցաբերել երեխայի ոչ կառուցողական վարքագծի վերաբերյալ տարբեր  իրավիճակներում, կտիրապետի արդյունավետ հակազդման հնարներին, ինչպես նաև դրական ծնողավարման վերաբերյալ  գիտելիքներին  և մոտեցումներին։

 

Արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձևավորում և զարգացում

Համառոտ բովանդակություն

Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․

  • Հաղորդակցման առկա հմտությունների նախնական գնահատում
  • Արդյունավետ հաղորդակցման տեսական մոտեցումների ներկայացում
  • Հաղորդակցման տարաբնույթ իրավիճակների մոդելավորում և խաղարկում
  • Համապատասխան անձնային որակների զարգացում
  • Արդյունավետ հաղորդակցման մոդելների յուրացման ապահովում
  • Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում

Թրեյնինգի նպատակը, խնդիրները

Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է անձի մոտ ձևավորելու և զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև ապահովել արդյունավետ հաղորդակցման հիմնական ֆունկցիոնալ մոդելների յուրացումը։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
 

  • Հաղորդակցման հմտությունների նախնական գնահատում
  • Հաղորդակցման ոչ ֆունկցիոնալ մոտեցումների բացահայտում, չեզոքացում
  • Հաղորդակցման արդյունավետության չափանիշների քննարկում, պարզաբանում
  • Արդյունավետ հաղորդակցման վերաբերյալ պատկերացումների և մոտեցումների ձևավորում
  • Արդյունավետ հաղորդակցման ֆունկցիոնալ մոդելների յուրացման ապահովում

Կառուցվածքը և նկարագրությունը

Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է հաղորդակցման հմտությունները, արդյունավետ հաղորդակցման վերաբերյալ սեփական պատկերացումները, հաղորդակցման ոչ ֆունկցիոնալ մոդելների առկայությունը։

Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում և իրականացվում են նպատակահարմար հոգեբանական տեխնիկաները, մոդելավորվում և խաղարկվում են համապատասխան իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։

Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համեմատական վերլուծություն և համապատասխան արդյունքների արձանագրում։

Ակնկալվող արդյունքները

Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կտիրապետի արդյունավետ հաղորդակցման հմտություններին, ինչպես նաև նրա մոտ կնվազի հաղորդակցման ոչ ֆունկցիոնալ մոտեցումների քանակը՝ հաղորդակցման ֆունկցիոնալ մոդելների յուրացման շնորհիվ։

 

Կոնֆլիկտային վարքի կառավարում և կոնֆլիկտի հաղթահարման մոդելների ձևավորում

Համառոտ բովանդակություն

Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․

  • Կոնֆլիկտայնության և կոնֆլիկտի հաղթահարման/լուծման վերաբերյալ պատկերացումների գնահատում
  • Կոնֆլիկտային իրավիճակների մոդելավորում և խաղարկում
  • Կոնֆլիկտի հաղթահարման տարատեսակ մոդելների ներկայացում և քննարկում
  • Կոնֆլիկտի հաղթահարման արդյունավետ մոդելի ընտրություն և կիրառում
  • Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում

Թրեյնինգի նպատակը, խնդիրները

Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է անձի մոտ ձևավորելու և զարգացնելու կոնֆլիկտային իրավիճակներին արդյունավետ հակազդման, ինչպես նաև կոնֆլիկտի հաղթահարման մոտեցումներ։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․

  • Կոնֆլիկտայնության մակարդակի գնահատում և կարգավորում
  • Կոնֆլիկտային իրավիճակների գնահատման չափանիշների վերաբերյալ պատկերացումների ձևավորում
  • Կոնֆլիկտային իրավիճակին համարժեք արդյունավետ հակազդման մոտեցումների ձևավոևրում
  • Կոնֆլիկտի լուծման համապատասխան մոդելների յուրացման ապահովում

Կառուցվածքը և նկարագրությունը

Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է կոնֆլիկտայնության մակարդակը, կոնֆլիկտի հաղթահարման առկա մոտեցումները, այլընտրանքային մոդելների վերաբերյալ պատկերացումները։

Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում և իրականացվում են նպատակահարմար հոգեբանական տեխնիկաները, մոդելավորվում և խաղարկվում են համապատասխան իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։

Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համեմատական վերլուծություն և համապատասխան արդյունքների արձանագրում։

Ակնկալվող արդյունքները

Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա համարժեք կառուցողական հակազդեցություն ցուցաբերել կոնֆլիկտային իրավիճակներում, կտիրապետի սեփական կոնֆլիկտայնության կառավարման արդյունավետ հնարներին, ինչպես նաև կոնֆլիկտի հաղթահարման և լուծման մոդելներին և մոտեցումներին։
 

 

Ագրեսիայի մակարդակի նվազեցում և ագրեսիվ վարքի կառավարում

Համառոտ բովանդակություն

Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․

  • Ագրեսիվության մակարդակի, ագրեսիայի դրսևորման հիմնական ձևի նախնական գնահատում
  • Ագրեսիա առաջացնող իրավիճակների վիզուալիզացիա՝ հետագա քննարկմամբ
  • Ագրեսիա առաջացնող իրավիճակների վերլուծություն
  • Ագրեսիվ վարքաձևերի մոդելավորում և խաղարկում
  • Ագրեսիվ վարքի կառավարման համապատասխան մոտեցումների ներկայացում
  • Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում

Թրեյնինգի նպատակը, խնդիրները

Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է անձի մոտ ձևավորելու և զարգացնելու ագրեսիվ վարքի կառավարման հիմնական մեխանիզմները և մոտեցումները։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․

  • Ագրեսիայի մակարդակի նվազեցմանը ուղղված աշխատանքներ
  • Ագրեսիայի կառուցողական վերաուղղորդման կարողությունների զարգացում
  • Ագրեսիայի կառավարման մեխանիզմների զարգացում
  • Ագրեսիվ վարքի կառավարման համապատասխան մոդելների յուրացման ապահովում

Կառուցվածքը և նկարագրությունը

Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է ագրեսիվության մակարդակը, ագրեսիվ վարքի դրսևորման ինտենսիվությունն ու հաճախականությունը, ագրեսիայի հաղթահարման առկա մոտեցումները, այլընտրանքային մոդելների վերաբերյալ պատկերացումները։

Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում և իրականացվում են նպատակահարմար հոգեբանական տեխնիկաները, մոդելավորվում և խաղարկվում են համապատասխան իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։

Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համեմատական վերլուծություն և համապատասխան արդյունքների արձանագրում։

Ակնկալվող արդյունքները

Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուի մոտ կնվազի ագրեսիվության մակարդակը, կզարգանան ագրեսիայի կառավարման մեխանիզմները, կտիրապետի ագրեսիայի կառուցողական վերաուղղորդման հմտություններին և կյուրացնի ագրեսիվ վարքի կառավարման հիմնական մոդելները։