Պրոբացիայի առաջին շահառուները

18/01/2018
Ոտքին էլեկտրոնային սարք կրող 10 դատապարտյալ ազատության մեջ է կրում պատիժը: Պրոբացիոն ծառայությունը փորձնական ծրագիր է սկսել Երևանում, Լոռիում և Արարատում: Վերահսկողությունից բացի ծառայությունը հոգ է տանում, որ դատապարտյալներն ինչ-որ արհեստ սովորած վերադառնան հասարակություն, նաև նրանց համար աշխատանք է գտնում:

Հանրային աշխատանքները դատապարտյալը կատարում է այն համայնքում, որտեղ գործել է հանցագործությունը

18/01/2018
Ի՞նչ արդյունքներ են գրանցվել պրոբացիայի ծառայության ներդրման արդյունքում 2017 թվականին, ի՞նչ փոփոխություններ և ծառայություններ են ավելացել համակարգում, ինչպե՞ս է փոխվում դատապարտյալի կյանքը, արդյո՞ք ծառայությունը կարողանում է նպաստել ազատազրկվածների վերաինտեգրմանը հասարակություն: 

Էլեկտրոնային հսկողություն՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ

09/11/2017
Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը: 

Աշխատաժողով Կապանում՝ նվիրված պրոբացիայի ծառայության գործառույթներին

28/08/2017
Կապան քաղաքում «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կազմակերպված աշխատաժողովի նպատակն էր նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայությունը, գործառույթները և դրա առջև դրված խնդիրների ներկայացումն ու քննարկումն էր, նաև նպաստել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբմանը:

Պրոբացիոն ծառայության ներդրման համար ուսումնասիրվել է եվրոպական դրական փորձը

21/10/2015

Հայաստանում պրոբացիայի ներդրմանն ուղղված Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագիծը վերջնական տեսք է ստանում և սպասվում է, որ մինչև տարվա վերջ կառավարությունը կհաստատի ու կներկայացնի Ազգային ժողով: