«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ շարունակվում են մարզային մակարդակում պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով աշխատաժողովների շարքը: Այս անգամ աշխատաժողովը կազմակերպվեց 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում, որտեղ ներկա գտնվեցին Պրոբացիայի ծառայության կենտրոնական և Շիրակի մարզային մարմնի ներկայացուցիչներ, դատախազության, ոստիկանության տարբեր մարզային վարչությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաև Շիրակի պետական և Եվրոպական համալսարանների իրավագիտության, սոցիոլոգիայի և հոգեբանության բաժինների մագիստրատուրայի ուսանողներ