ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սկսել է գործել 1992թ.-ից` Երևանում ԱՄՆ դեսպանատան բացմամբ: Իրականացնելով ԱՄՆ քաղաքականությունը` ԱՄՆ դեսպանությունն օժանդակում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը` մարդասիրական օգնության, տեխնիկական օժանդակության, կրթական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում են դեսպանության կազմում ներկայացված կառույցների կողմից: