ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սկսել է գործել 1992թ.-ից` Երևանում ԱՄՆ դեսպանատան բացմամբ: Իրականացնելով ԱՄՆ քաղաքականությունը` ԱՄՆ դեսպանությունն օժանդակում է Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացմանը` մարդասիրական օգնության, տեխնիկական օժանդակության, կրթական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի միջոցով, որոնք իրականացվում են դեսպանության կազմում ներկայացված կառույցների կողմից: 

Միջոցառումներ

30/11/2018
2018 թվականի նոյեմբերի 29-ին ավարտվել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ՀՀ արդարադատության նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված «Վերապատրաստող-ների վերապատրաստման» 6-օրյա դասընթացը:
Մանրամասն՝ այստեղ
22/11/2018
2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հանդիպում էր կազմակերպվել «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից և ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում Հայաստան ժամանած ամերիկացի և անգլիացի փորձագետներՋանեթ Դանիգանի,  Ջորջ Քայզերի և Սթիվեն Փիթսի հետ։
Մանրամասն՝ այստեղ
09/10/2018

2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի, Երևանի քաղաքային և մարզային բաժինների աշխատակիցները հանդիպել են պրոբացիայի հարցերով խորհրդատու Մարտին Ջ. Քրիզեի հետ:

Մանրամասն այստեղ