Ագրեսիայի մակարդակի նվազեցում և ագրեսիվ վարքի կառավարում
Վայր
ք. Երևան
Վերասոցիալականացման ծրագրի տեսակ
Հոգեբանական աջակցություն
Հոգեբանական աշխատանքի բնույթը
Հոգեբանական թրեյնինգ
Հանդիպումների քանակ
12 - 18
Հանդիպման տևողությունը
Առավելագույնը՝ 1 ժամ 30 րոպե
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
Ագրեսիվության մակարդակի, ագրեսիայի դրսևորման հիմնական ձևի նախնական գնահատում
Ագրեսիա առաջացնող իրավիճակների վիզուալիզացիա՝ հետագա քննարկմամբ
Ագրեսիա առաջացնող իրավիճակների վերլուծություն
Ագրեսիվ վարքաձևերի մոդելավորում և խաղարկում
Ագրեսիվ վարքի կառավարման համապատասխան մոտեցումների ներկայացում
Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է անձի մոտ ձևավորելու և զարգացնելու ագրեսիվ վարքի կառավարման հիմնական մեխանիզմները և մոտեցումները։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
Ագրեսիայի մակարդակի նվազեցմանը ուղղված աշխատանքներ
Ագրեսիվ վարքի կառավարման համապատասխան մոդելների յուրացման ապահովում
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է ագրեսիվության մակարդակը, ագրեսիվ վարքի դրսևորման ինտենսիվությունն ու հաճախականությունը, ագրեսիայի հաղթահարման առկա մոտեցումները, այլընտրանքային մոդելների վերաբերյալ պատկերացումները։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում և իրականացվում են նպատակահարմար հոգեբանական տեխնիկաները, մոդելավորվում և խաղարկվում են համապատասխան իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։
Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համեմատական վերլուծություն և համապատասխան արդյունքների արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուի մոտ կնվազի ագրեսիվության մակարդակը, կզարգանան ագրեսիայի կառավարման մեխանիզմները, կտիրապետի ագրեսիայի կառուցողական վերաուղղորդման հմտություններին և կյուրացնի ագրեսիվ վարքի կառավարման հիմնական մոդելները։