Արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձևավորում և զարգացում
Վայր
ք. Երևան
Վերասոցիալականացման ծրագրի տեսակ
Հոգեբանական աջակցություն
Հոգեբանական աշխատանքի բնույթը
Հոգեբանական թրեյնինգ
Հանդիպումների քանակ
12-18
Հանդիպման տևողությունը
Առավելագույնը՝ 1 ժամ 30 րոպե
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
Հաղորդակցման առկա հմտությունների նախնական գնահատում
Արդյունավետ հաղորդակցման տեսական մոտեցումների ներկայացում
Հաղորդակցման տարաբնույթ իրավիճակների մոդելավորում և խաղարկում
Համապատասխան անձնային որակների զարգացում
Արդյունավետ հաղորդակցման մոդելների յուրացման ապահովում
Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է անձի մոտ ձևավորելու և զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև ապահովել արդյունավետ հաղորդակցման հիմնական ֆունկցիոնալ մոդելների յուրացումը։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
Հաղորդակցման հմտությունների նախնական գնահատում
Հաղորդակցման ոչ ֆունկցիոնալ մոտեցումների բացահայտում, չեզոքացում
Արդյունավետ հաղորդակցման վերաբերյալ պատկերացումների և մոտեցումների ձևավորում
Արդյունավետ հաղորդակցման ֆունկցիոնալ մոդելների յուրացման ապահովում
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է հաղորդակցման հմտությունները, արդյունավետ հաղորդակցման վերաբերյալ սեփական պատկերացումները, հաղորդակցման ոչ ֆունկցիոնալ մոդելների առկայությունը։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում և իրականացվում են նպատակահարմար հոգեբանական տեխնիկաները, մոդելավորվում և խաղարկվում են համապատասխան իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։
Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համեմատական վերլուծություն և համապատասխան արդյունքների արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կտիրապետի արդյունավետ հաղորդակցման հմտություններին, ինչպես նաև նրա մոտ կնվազի հաղորդակցման ոչ ֆունկցիոնալ մոտեցումների քանակը՝ հաղորդակցման ֆունկցիոնալ մոդելների յուրացման շնորհիվ։