Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և Աշխատանքային հարաբերություններ
Վայր
ք. Սևան
Վերասոցիալականացման ծրագրի տեսակ
Սոցիալական հմտությունների զարգացում
Սոցիալական աշխատանքի բնույթը
Իրազեկման և/կամ տեղեկատվական թրեյնինգներ
Հանդիպումների քանակ
2 - 4
Հանդիպման տևողությունը
Առավելագույնը՝ 1ժամ 30 րոպե
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից.
Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Հաղորդակցման հիմնարար դրույթներ.
Տեղեկատվության ընկալումը.
Ինչպես ենք ընկալում ինքներս մեզ և ինչպես են մեզ ընկալում այլ անձինք.
Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցություն.
Գործնական հաղորդակցություն.
Ինչպես պատրաստվել հարցազրույցին.
Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական.
Հաղորդակցման տարբերությունները՝ կանանց և տղամարդկանց միջև.
Դասընթացի ամփոփում և արդյունքների արձանագրում:
Աշխատանքային հարաբերություններ
Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը պայմանագրային կարգով.
Ո՞վ է աշխատողը, ո՞վ է գործատուն.
Ի՞նչ տեղեկատվություն կարող է ստանալ աշխատողը իր աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ.
Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը / Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը.
Ի՞նչ ժամկետով է կնքվում աշխատանքային պայմանագիրը.
Ե՞րբ կարող է լուծվել աշխատանքային պայմանագիրը.
Աշխատանքային հարաբերություններում, որոնք են համարվում անձնական տվյալներ.
Ե՞րբ և ո՞ր դեպքում է աշխատողը դիմում դատարան.
Դասընթացի ամփոփում և արդյունքների արձանագրում:
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի նպատակն է շահառուների մոտ ձևավորել այնպիսի հմտություններ, կարողություններ և ունակություններ, որոնք անհրաժեշտ են միջանձնային հարաբերություններ ձևավորելուն և արդյունավետ հաղորդակցություն բարելավելուն: Այն կօգնի աշխատողին գործատուի հետ ստեղծել աշխատանքային հարաբերություններ, կծանոթանա աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտի պարտադիր պահանջի մասին, կնպաստի աշխատողների և գործատուների իրավունքների ու աշխատանքային շահերի պաշտպանությանը:
Կառուցվածքըևնկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և շահառուի կարիքների նախնական գնահատման փուլից։ Նախնական գնահատման փուլում ուսումնասիրվում են շահառուի հաղորդակցման հմտություններին տիրապետելու, աշխատանքի նախապատրաստվող անձին գործատուի հետ հարցազրույցի տեսակներին ծանոթանալու, պատշաճ ներկայանալու, աշխատաշուկայում մրցունակ ինքնակենսագրություն կազմելու և աշխատանքային հարաբերությունների հետ կապված խնդիրները։
Ակնկալվող արդյունքները
Հաղորդակցման և աշխատանքային հարաբերություններ թրեյնինգի ավարտին շահառուն ձեռք կբերի հաղորդակցման հմտություններ, մասնավորապես՝ գործատուի հետ հարցազրույզի նախապատրաստական աշխատանքներից մինչև աշխատանքային հարաբերություններում ձևավորած ընդհանուր գիտելիքներ: