Դրական ծնողավարման հմտությունների ձևավորում և ծնող-երեխա փոխհարաբերությունների կարգավորում
Վայր
ք. Երևան
Վերասոցիալականացման ծրագրի տեսակ
Հոգեբանական աջակցություն
Հոգեբանական աշխատանքի բնույթը
Հոգեբանական թրեյնինգ
Հանդիպումների քանակ
12-18
Հանդիպման տևողությունը
Առավելագույնը՝ 1 ժամ 30 րոպե
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
Դրական ծնողավարման վերաբերյալ նախնական պատկերացումների գնահատում
Դաստիարակման դրական մոտեցումների հիմնական սկզբունքների ներկայացում
Երեխայի ապակառուցողական վարքաձևին ծնողի մոտ կառուցողական վերաբերմունքի և համապատասխան հակազդումների ձևավորում
Ծնող-երեխա կառուցողական փոխհարաբերությունների մոդելի յուրացման ապահովում
Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է ծնողների մոտ ձևավորելու և զարգացնելու երեխաների հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև երեխաների կողմից դրսևորած ոչ կառուցողական վարքագծի նկատմամբ արդյունավետ հակազդման կարողություններ և հմտություններ։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
Դրական ծնողավարման հմտությունների գնահատում
Դրական ծնողավարման վերաբերյալ պատկերացումների ձևավորում՝ հիմնական սկզբունքների ներկայացմամբ
Երեխաների ոչ կառուցողական վարքագծի նկատմամբ ծնողի արդյունավետ հակազդման մոտեցումների և հմտությունների ձևավորում
Դրական ծնողավարման համար անհրաժեշտ գիտելիքների, ինչպես նաև գործնական տեխնիկաների յուրացում
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է դրական ծնողավարման վերաբերյալ գիտելիքների մակարդակը, դրական ծնողավարման վերաբերյալ առկա մոտեցումները, այլընտրանքային ծնողավարման և դաստիարակության մոդելների վերաբերյալ պատկերացումները։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում է համապատասխան դերային խաղերի սյուժետների և մասնակցության հերթականությունը, ինչպես նաև դերերի բաշխման առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։
Եզրափակիչ փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համապատասխան արդյունքների վերլուծություն և արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա համարժեք կառուցողական հակազդեցություն ցուցաբերել երեխայի ոչ կառուցողական վարքագծի վերաբերյալ տարբեր իրավիճակներում, կտիրապետի արդյունավետ հակազդման հնարներին, ինչպես նաև դրական ծնողավարման վերաբերյալ գիտելիքներին և մոտեցումներին։