Կոնֆլիկտային վարքի կառավարում և կոնֆլիկտի հաղթահարման մոդելների ձևավորում
Վայր
ք. Սևան
Վերասոցիալականացման ծրագրի տեսակ
Հոգեբանական աջակցություն
Հոգեբանական աշխատանքի բնույթը
Հոգեբանական թրեյնինգ
Հանդիպումների քանակ
12-18
Հանդիպման տևողությունը
Առավելագույնը՝ 1 ժամ 30 րոպե
Համառոտ բովանդակություն
Համառոտ բովանդակություն
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ հաջորդական ենթաբաժիններից․
Կոնֆլիկտայնության և կոնֆլիկտի հաղթահարման/լուծման վերաբերյալ պատկերացումների գնահատում
Կոնֆլիկտային իրավիճակների մոդելավորում և խաղարկում
Կոնֆլիկտի հաղթահարման տարատեսակ մոդելների ներկայացում և քննարկում
Կոնֆլիկտի հաղթահարման արդյունավետ մոդելի ընտրություն և կիրառում
Եզրափակիչ գնահատում և արդյունքների արձանագրում
Թրեյնինգի նպատակը, խնդիրները
Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակն է անձի մոտ ձևավորելու և զարգացնելու կոնֆլիկտային իրավիճակներին արդյունավետ հակազդման, ինչպես նաև կոնֆլիկտի հաղթահարման մոտեցումներ։ Նպատակից ելնելով առաջադրվել են հետևյալ խնդիրները․
Կոնֆլիկտայնության մակարդակի գնահատում և կարգավորում
Կոնֆլիկտային իրավիճակների գնահատման չափանիշների վերաբերյալ պատկերացումների ձևավորում
Կոնֆլիկտային իրավիճակին համարժեք արդյունավետ հակազդման մոտեցումների ձևավոևրում
Կոնֆլիկտի լուծման համապատասխան մոդելների յուրացման ապահովում
Կառուցվածքը և նկարագրությունը
Սույն թրեյնինգային ծրագիրը բաղկացած է ծանոթացման և նախնական գնահատման, բուն հոգեվարժանքների և եզրափակիչ գնահատման փուլերից։ Նախնական գնահատման փուլում համապատասխան հոգեբանական մեթոդներով գնահատվում է կոնֆլիկտայնության մակարդակը, կոնֆլիկտի հաղթահարման առկա մոտեցումները, այլընտրանքային մոդելների վերաբերյալ պատկերացումները։
Հոգեվարժանքների փուլում՝ հիմնվելով նախնական գնահատման տվյալների վրա, նախագծվում և իրականացվում են նպատակահարմար հոգեբանական տեխնիկաները, մոդելավորվում և խաղարկվում են համապատասխան իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակ խաղարկելուց հետո կատարվում է քննարկում, որն եզրափակվում է իր ամփոփումներով և եզրահանգումներով։ Անրաժեշտության դեպքում որոշ իրավիճակներ կարող են խաղարկվել մի քանի անգամ։
Եզրափակիչ գնահատման փուլում գնահատումը իրականացվում է նույն գործիքներով, ինչպես նախնական գնահատման փուլում, այնուհետև կատարվում է համեմատական վերլուծություն և համապատասխան արդյունքների արձանագրում։
Ակնկալվող արդյունքները
Հոգեբանական թրեյնինգի ավարտին շահառուն կկարողանա համարժեք կառուցողական հակազդեցություն ցուցաբերել կոնֆլիկտային իրավիճակներում, կտիրապետի սեփական կոնֆլիկտայնության կառավարման արդյունավետ հնարներին, ինչպես նաև կոնֆլիկտի հաղթահարման և լուծման մոդելներին և մոտեցումներին։