Կամավոր կարող է լինել տասնութ տարին լրացած այն անձը, ով՝
1) տիրապետում է հայերենին.
2) ուսանում է իրավագետի, սոցիոլոգի կամ հոգեբանի մասնագիտությամբ կամ ունի պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում: Կամավոր չի կարող լինել այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ՝
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ՝
3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով: