Նկատի ունենալով հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտում գիտություն-պրակտիկա սերտ փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտ տեսական գիտելիքներ ունեցող պրակտիկ հոգեբաններ և սոցիալական ծառայողներ պատրաստելու՝ «Ուրարտու» համալսարանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև բարձր գնահատելով Համալսարանի կողմից պատրաստակամությունը Պրոբացիայի ծառայության համար ապահովելու գիտական, ուսումնական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներում փորձի կիրառումը և պրոբացիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացների կազմակերպումը՝
2021 թվականի հունիսի 15-ին Պրոբացիայի ծառայության և Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: