2019 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային մարմինը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպել էր մարմնում հաշվառված 3 շահառուների այցելությունը Եղեգնաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի և նրանց մասնակցությունը կիրակնօրյա Սուրբ պատարագին:
Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների քրիստոնեական արժեքներով հետագա կյանքում առաջնորդվելու, մեղքի ընկալման, կատարված արարքի և հասարակության վրա դրա թողած հետևանքների վերագնահատման, ինչպես նաև կրկնահանցագործությունը բացառելու և հասարակությունում առավել արդյունավետ վերաինտեգրվելուն:
Պատարագից հետո քահանան անհատական զրույցներ է ունեցել շահառուների հետ, իսկ ավարտին շահառուները հայտնել են, որ տպավորված են, ինչպես պատարագից, այնպես էլ քահանայի հետ ունեցած զրույցից և ցանկություն հայտնել հետագայում ևս մասնակցել կազմակերպվող միջոցառումներին: