17/02/2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից փետրվարի 17-ին Գավառի, Մարտունու տարածաշրջանում հաշվառված շահառուների մասնակցությամբ կազմակերպվել էր այցելություւն հայ Առաքելական եկեղեցու Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի պետական ծառայության հոգևոր հովիվ Տեր-Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդարանի տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը, հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Սահակյանը: Մասնակից հոգևորականները ներկայացրեցին հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների կարևորությունը դատապարտված անձանց հետ, քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերն անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում, հորդորեց նրանց, որ հաճախակի մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելուն: Հորդորեց, որ մասնակցեն սուրբ պատարագին, մկրտություն ստանալու ցանկություն ունեցող շահառուներին առաջարկեց այդ խնդրով դիմեն իրենց բնակության վայրի եկեղեցիներ: Միջոցառման ավարտին շահառուներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին հոգևոր հայրերին և միջոցառման կազմակերպիչներին` կրկին հանդիպելու ակնկալիքով: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: