22/02/2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից փետրվարի 22-ին Սևանի տարածաշրջանում հաշվառված շահառուների մասնակցությամբ կազմակերպվել էր այցելություն հայ Առաքելական եկեղեցու Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի: Միջոցառմանը մասնակցում էր Սևան քաղաքի հոգևոր հովիվ Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը: Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը ներկայացրեց հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների կարևորությունը դատապարտված անձանց հետ, քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերը անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում, հորդորեց նրանց, որ հաճախակի մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացական վերաբերմունք ցուցաբերելուն: Քահանան հորդորեց նաև, որ մասնակցեն սուրբ պատարագին, մկրտություն ստանալու ցանկություն ունեցող շահառուներին առաջարկեց այդ խնդրով դիմեն իրեն, ինչի վերաբերյալ ձեռք բերվեց պայմանավորվածություն : Շահառուներն իրենց հուզող հարցերով դիմեցին Տեր-Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանին` հաճախակի նրա հետ կապ պահելու , ինչպես նաև մկրտվելու հարցերով: Միջոցառման ավարտին շահառուները իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին քահանային և միջոցառման կազմակերպիչներին` կրկին հանդիպելու ակնկալիքով: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: