24/01/2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնի կողմից հունվարի 24-ին Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանում հաշվառված շահառուների մասնակցությամբ կազմակերպվել էր այցելություն Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցի: Միջոցառման մասնակիցներին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր – Վահան Քահանա Ազարյանը ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու կողմից դատապարտված անձանց հետ տարվող աշխատանքների կարևորությունը, քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերը անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում, հորդորեց նրանց, որ հաճախակի մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպվող միջոցառումներին, մասնակցեն սուրբ պատարագին, մկրտություն ստանալու ցանկություն ունեցող շահառուներին առաջարկվեց այդ խնդրով դիմեն իրենց բնակության վայրի եկեղեցիներ, որից հետո նրանց տրամադրվեց եկեղեցու կողմից պատրաստված հոգևոր թերթոններ: Լոռու մարզային բաժնի պետ Վ. Չոբանյանը միջոցառմանը մասնակցող շահառուներին հորդորեց հաճախակի այցելեն եկեղեցի, մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպվող պատարագներին և միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացկամ վերաբերմունք ցուցաբերելուն: Հանդիպման վերջում շահառուները մասնկցեցին մոմավառության արարողության: