25/02/2019
2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցները շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպել էին բաժնում հաշվառված թվով 17 շահառուների այցելությունը Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի՝ մասնակցելու պատարագի արարողությանը: 
Արարողությունից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը զրույց ունեցավ շահառուների հետ առաջարկելով հաճախակի մասնակցել եկեղեցու կողմից կազմակերպված միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացական վերաբերմունք ցուցաբերելուն: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ:
Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից նախատեսված է նմանատիպ այցելություն կազմակերպել նաև Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի ս.թ. մարտի 28-ին: