ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 31.12.2022թ. դրությամբ կազմել է 746 զեկույց, որից 113 դրական, իսկ
0
բացասական եզրակացությամբ զեկույց
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի 
2018 թվականի հուլիսի 12-ի 
N 336-L հրամանի

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ 
 
10. «Պրոբացիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող զեկույցը կազմում է պատժի կրման վայրի Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային մարմին):  

11. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կապ է հաստատում պատիժը կատարող համապատասխան հիմնարկի հետ՝ այցելությունները նախապես համաձայնեցնելու նպատակով, ինչպես նաև կազմում է անձնական գործ և լրացնում հաշվառման քարտ:  

12. Զեկույցը կազմելու նպատակով տարածքային մարմինը հարցում է ուղարկում դատապարտյալի մշտական բնակության վայրի Պրոբացիայի ծառայության տարածքային մարմին: Դատապարտյալի մշտական բնակության վայրի Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը ձեռք է բերում հարցման մեջ նշված անհրաժեշտ տեղեկատվությունը և հարցումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում արդյունքներն ուղարկում հարցումն իրականացրած տարածքային մարմին:   

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված անձնական գործը կազմվում է դատապարտյալի վերաբերյալ տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, պատիժը կատարող համապատասխան հիմնարկում գտնվող անձնական գործի, դատապարտյալի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների հետ հանդիպումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից, Պրոբացիայի ծառայության տարածքային այլ մարմիններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև պատիժը կատարող համապատասխան հիմնարկի ծառայողների և այլ անձանց ներկայացրած տվյալների հիման վրա: 

14. Զեկույցի կազման և դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման նպատակով պրոբացիայի ծառայողն առնվազն մեկ անգամ այցելում է պատիժը կատարող համապատասխան հիմնարկ, զրուցում դատապարտյալի հետ, դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման հիման վրա կազմում քաղվածք, անհրաժեշտության դեպքում՝ կատարում պատճեններ: 

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում պատիժը կատարող համապատասխան հիմնարկի վարչակազմը պարտավոր է, նախապես համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան, ապահովել պրոբացիայի ծառայողի մուտքն ու ելքը պատիժը կատարող համապատասխան հիմնարկ, պրոբացիայի ծառայողի և դատապարտյալի մեկուսի հանդիպումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայողին անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների տրամադրումը: 

16. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալի հետ անձնական շփման և նախօրոք մշակված հարցաշարի օգնությամբ բացահայտում է կրկնահանցագործության թաքնված մոտիվները և հակվածության աստիճանը, դրան խոչընդոտող հանգամանքները, հնարավորինս հստակ պատկերացում կազմում դատապարտյալի անձի, նրա վարքագծի և սոցիալական խոցելիության վերաբերյալ, ինչպես նաև գնահատում է նրա՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:  

17. Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա պրոբացիայի ծառայողը տարածքային մարմնի պետի համաձայնությամբ կազմում է զեկույց և սույն կետով նախատեսված ժամկետը լրանալուց 10 աշխատանքային օր առաջ ուղարկում Պրոբացիայի ծառայության պետին հաստատման: Զեկույցը կազմվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, և Պրոբացիայի ծառայության պետի կողմից ներկայացվում պատիժը կատարող համապատասխան հիմնարկ: 

18. Զեկույցում կատարվում են նշումներ հետևյալ հանգամանքների վերաբերյալ՝ 

1) դատապարտյալի կողմից պրոբացիայի ծառայողի հետ համագործակցելու կամ համագործակցությունից հրաժարվելու փաստի մասին. 

2) տեղեկատվության ստացման աղբյուր. 

3) տեղեկատվության ստացման անհասանելի աղբյուր: 

19. Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, թե դատապարտյալի վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրվելու գործընթացի արդյունավետության նպատակով փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից ինչպիսի պարտականություններ են առաջարկվում դնել դատապարտյալի վրա: 

20. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու (եթե պատժի չկրած մասը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակով) մասին որոշում կայացվելու դեպքում, դատապարտյալի նկատմամբ իրականացվում են Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով նախատեսված միջոցառումները՝ շարունակելով կազմված անձնական գործի վարումը, իսկ մերժվելու դեպքում՝ անձնական գործն արխիվացվում է: