08/08/2018
Պրոբացիայի տարածքային մարմինների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգին և ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, կազմակերպա-մեթոդական բաժնի պետ Էդգար Ավագյանը և էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արամ Դարբինյանը 2018 թվականի օգոստոսի 6-7-ը այցելել են ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր:
Պրոբացիայի Սյունիքի և Վայոց Ձորի մարզային բաժնի աշխատակիցներին ներկայացվել են օրենսդրական փոփոխություն-ները, բացատրվել է ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018թ. N 336-Լ հրամանով հաստատված զեկույցների կազմման կարգը և Ձև 7 փաստաթղթի լրացման ընթացակարգը :
Նշենք նաև, որ նախատեսվում են այցեր հանրապետության բոլոր մարզեր: