31/03/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության և Արարատի մարզային բաժնի աշխատակիցները, ծառայության պետ Արսեն Նավասարդյանի գլխավորությամբ, մարտի 31-ին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին՝ մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ տեսնելու ակնկալիքով:
Կանաչ և մաքուր քաղաք ունենալու, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու ցանկությամբ համախմբված աշխատակիցները մաքրել և բարեկարգել են Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգու տարածքը:
Սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներում ներգրավված էին նաև պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված շահառուները: