14/08/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի, կազմակերպամեթոդական բաժնի պետ Էդգար Ավագյանի և էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արամ Դարբինյանի մարզեր այցելության հերթական կանգառն այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Կոտայքի մարզն էր:

ՀՀ ԱՆ Կոտայքի մարզային բաժնի աշխատակիցներին նույնպես ներկայացվել են օրենսդրական փոփոխությունները, բացատրվել ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018թ. N 336-Լ հրամանով հաստատված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերի լրացման ընթացակարգը: