01/03/2021
2021 թվականի փետրվարի 26-ին ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ Օդդի Հոլովեյի, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի գլխավորությամբ ամփոփվեցին «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները:  Ծրագիրը ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:
Միջոցառման ավարտին Ծրագրի մասնակիցներին շնորհեցին մասնակցության հավաստագրեր:
Սկզբնաղբյուր՝ https://www.moj.am/article/2886