Սույն թվականի մարտի 19-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի 14 շահառուներ այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հայտնի է, որ անձի (շահառուների) համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևոր գործոններից մեկը գեղագիտական կրթությունն և սոցիալ-մշակութային միջավայրն է, որի լավագույն տեղը թանգարանն է։
Պատկերասրահ այցելությունն ուներ մի քանի նպատակ՝ բարձրացնել շահառուների գեղագիտական և մշակութային ճաշակը, նպաստել շահառուների հոգևոր գիտելիքների ձեռքբերմանը, խրախուսել ազատ ժամանակը թանգարանային միջավայրում անցկացնելուն։