01/06/2022
2022 թվականի հունիսի 1-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից կազմակերպվել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 3 շահառուներ իրենց անչափահաս երեխաների հետ, մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել և ներկա են գտնվել երեխաների համար կազմակերպված միջոցառմանը։
 Շահառուները մեծ հետաքրքրությամբ hետևել են միջոցառմանը և իրենց գոհունակությունն են հայտնել երեխաների օրը հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար։