Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը եզրափակեց Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ՝ նվիրված «Հայաստանի սոխակ» անզուգական կոլորատուրային սոպրանո՝ Գոհար Գասպարյանի 100-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 7 շահառուներ։
Հանդես եկան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն): Նրանք զարդարել են այնպիսի բեմեր, ինչպիսիք են՝ Լոնդոնի թագավորական Քովենթ գարդենը, Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Վիեննայի պետական և հեղինակավոր օպերային այլ թատրոնները:
Միջոցառման նպատակն էր շահառուների կյանքում դրական թերապևտիկ ազդեցության ապահովմանը, ինչպես նաև շահառուների հանրային օգտակար կապեր հաստատելուն և առավել արդյունավետ վերաինտեգրմանը նպաստելը։