01/09/2021
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցության շրջանակներում, 2021թ սեպտեմբերի 1-ին մարզային մարմնում հաշվառված 8 շահառուների թվով 15 երեխաներին տրամադրվել է գրենական պիտույքներով և այլ պարագաներով համալրված դպրոցական պայուսակներ:  
Դպրոցական պարագաները տրամադրվել է Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի կողմից, որի համար Պրոբացիայի ծառայությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում նման աջակցություն ցուցաբերելու համար: