01/09/2021

2021 թվականի սեպտեմբերի 1-ին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու, Ստեփանավանի «Գրիգոր Լուսավորչի» անվան թիվ 2 դպրոցի և Ստեփանավանի «Ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի» անվան արվեստի և լեզվի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում տեղի ունեցավ դպրոցի Գրիգոր Լուսավորչի խորանում «Սրբանկարի օրհնության և տեղադրման» արարողությունը, որին մասնակցեցին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառու:

Միջոցառումն ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը, Հայ առաքելական եկեղեցու հետ կապի ամրապնդմանը և հոգևոր արժեքների գնահատնմանը: