2019 թվականի հոկտեմբերի 1-ին Արարատի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառուներ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի միջև կնքված հուշագրի շրջանակներում, դիտել են Վ.Օվյանի «Ավելի շատ լույս» ներկայացումը: Միջոցառումը կրում էր ճանաչողական, մշակույթային արժեքների գնահատման և զարգացման բնույթ և ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը: