01/11/2017
ՀՀ ԱՆ պրոբացիայի մասին օրենքի 41–րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 2017 թվականի հոկտեմբերի 27–ից տասնօրյա ժամկետով պիլոտային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ պրոբացիայի Լոռու մարզային բաժնում, Արարատի մարզային բաժնում, ինչպես նաև Երևանի առաջին և երրորդ բաժիններում կիրառվեց էլեկտրոնային հսկողության միջոցներ թվով 8 շահառուների նկատմամբ։ Մասնավորապես, էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվել են փորձաշրջանների և հանրային աշխատանք պատժի կատարման փուլում։
Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի եւ էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը եւ դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը: Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումներն ամրացվում են պրոբացիայի շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։