02/02/2021
2021 թվականի հունվարի 15-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի գլխավորությամբ և կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Երևանի քաղաքային մարմնի և մարզային մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է 2020 թվականին Պրոբացիայի ծառայության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Պրոբացիայի ծառայության պետի դիտարկմամբ 2020 թվականին Պրոբացիայի ծառայությունը իրականացրել է քանակական առումով ավելի շատ աշխատանքներ, քան նախորդ տարիներին: Հաշվետվության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում դատական ակտերի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ ծանուցումների հիման վրա իրականացվել է 4661 վարույթ: Պատիժ և վերահսկողություն է սահմանվել 3714 անձանց նկատմամբ: Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման նպատակով 1637 շառահուի նկատմամբ իրականացվել են կրթական, մշակութային, մարզական, կրոնական, սոցիալական միջոցառումներ և ծրագրեր, ինչպես նաև՝ իրավական խորհրդատվություն և հոգեբանական աջակցություն:
Հաշվետվության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://probation.am/hy/vichakagrutyun-hashvetvutyun: