02/07/2024

Պրոբացիայի ծառայության պետի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ 2023թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի` ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի շահառուները ներգրավվում են հանրային աշխատանքների կատարման գործընթացին՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում։ Պրոբացիայի շահառուները Երևանի 12 վարչական շրջաններում կատարում են՝

  • կանաչապատման (ներառյալ ծառերի տնկում, ծառահատում, տնկիների մշակում),
  • հողի մշակման,
  • պատմամշակութային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:

Պրոբացիայի շահառուների կատարած աշխատանքների շնորհիվ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններ էլ ավելի են բարեկարգվում, որն իր հերթին ազդում է ինչպես զբոսազրջության զարգացման, այնպես էլ երևանցիների տրամադրության վրա:

Երևանի քաղաքապետարանի հետ միավորելով ծառայության փորձն ու ջանքերը՝ երկարատև ու արդյունավետ համագործակցությունը միտված է վերածնելու Երևանի ոգին, խթանելու ակտիվ գործունեությունը մասնավոր և հանրային հատվածների միջև` ուղղված Երևանի գեղեցկացմանը: