02/08/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից հուլիսի 24-ին կազմակերպվել է «Իրավագիտակցության բարձրացմանն» ուղղված սեմինար-դասընթաց, որին մասնակցել են բաժնում հաշվառված թվով 17 շահառուներ։
 
Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները` պրոբացիայի շահառուների իրավունքները և պարտականությունները, ՀՀ տարածքը լքելու պարտականության, դատվածության հանելու, մարելու հետ կապված խնդիրները, գործատուների հետ աշխատանքային հարաբերություններում առաջացող դժվարությունների վերաբերյալ հարցերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելու կարգն ու պայմանները և այլն։
 
Դասընթացի նպատակն է նպաստել շահառուների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, նոր ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկմանը, ՀՀ պետաիրավական համակարգում հաճախ հանդիպող խնդիրների վերջիններիս կողմից լուծմանը, օրինապահ վարքագծի դրսևորմանը և այլն։