02/09/2021
Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակցի նախաձեռնությամբ և «ՎՈՐԼԴ-ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցության շնորհիվ մարմնում հաշվառված շահառուի բնակության վայր այցելության ընթացքում վեր հանած կարիքների արդյունքում չորս անչափահաս երեխաներ ունեցող պրոբացիայի մեկ շահառուի ընտանիքին սույն թվականի սեպտեմբերի 2-ին հատկացվել է սնունդ և հագուստ:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում «ՎՈՐԼԴ-ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը արագ և արդյունավետ արձագանքի համար: